

Ա1+
Իրանում եղանակային տարօրինակ և իրարամերժ երևույթներ են տեղի ունենում:
Իրանական Ջուլֆայի շրջանում երեկ գիշերվանից առատ ձյուն է տեղում: Այս երևույթը արտառոց բան է այստեղ: Նման եղանակային «խախտում» գրանցվել է քառորդ դար առաջ: IRNA-ի փոխանցմամբ՝ ձյան շերտը հատել է կես մետրի սահմանը: Այս պահին էլ առատ ձյունը Ջուլֆայում չի դադարել:
Ձյան առատ հոսքը և ուժեղ քամիները հոսանքազրկել են շրջանի 10 լեռնային բնակավայրերի:
Իսկ ահա Իրանի հյուսիս արևելյան Նիշապուր քաղաքում, որտեղ բնակվում է 200 000 մարդ, երեկ երկրաշարժ է գրանցվել:
5.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից վիրավորվել է 100 մարդ: Մասնագետները երկրաշարժը պայմանավորում են օդի բարձր ջերմաստիճանով, որը անբնական է տարվա այս սեզոնի համար:
Հունվար 20, 2012 at 17:17
