2017 թվականը համարվեց ամենաշոգ տարիներից մեկը

2017 թվականը համարվեց ամենաշոգ տարիներից մեկը

ԷկոԼուր

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը /ՀՕԿ/ ներկայացրել է դիտարկումների պատմության մեջ գրանցված 3 ամենաշոգ տարիները: ՀՕԿ-ի նոր զեկույցի համաձայն` ամենաշոգը եղել են 2015, 2016 և 2017 թթ-ը: Սա համարվում է կլիմայի փոփոխության անժխտելի ապացույց, որը պայմանավորված է մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիաների ավելացմամբ: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի համաձայն` ջերմաստիճանի տաքացման համաշխարհային ռեկորդը 2016 թ-ինն է: Իսկ 2017 թ-ին Երկրի մակերեսի միջին ջերմաստիճանը մոտ 1.1 աստիճանով բարձր է եղել նախարդյունաբերական շրջանի ցուցանիշից: 2015 թ-ին ջերմաստիճանը գտնվել է գրեթե նույն մակարդակի վրա, ինչ 2017 թ-ին:

«Դիտարկումների պատմության մեջ գրանցված 18 ամենատաք տարիներից 17-ը եղել են մեր դարաշրջանում, իսկ վերջին երեք տարիների տաքացման աստիճանը բացառիկ էր: Այն առավել արտահայտված է Արկտիկայում, որտեղ տաքացման հետևանքով հալչում են սառույցները: Այս երևույթը կունենա խորը և երկարատև հետևանքներ ծովի մակարդակի և եղանակային ռեժիմների վրա աշխարհի այլ մասերում», - հայտարարել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետտերի Տաալասը:

Լուսանկարը վերցված է primorye24.ru կայքից

Հունվար 23, 2018 at 17:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր