ԷկոԼուր
«Օղակաձեւ այգում՝ ՍԱՍ սուպերմարկետի հետնամասում, բուռն շինարարություն է ընթանում: Բուլդոզերները հենց այգում անցել են գործի ու փորում են ու փորում, ծառերը թիթեղյա պատնեշի մեջ են առել: Այս տարածքի բնակիչները բուլդոզերներն ու շինաշխատանքները տեսնելուն պես՝ սարսափել են, ասում են՝ «նորից կանաչ տարածքի ու ծառերի հաշվին օբյեկտ են կառուցում»»,- այս մասին գրեց «Առավոտ» օրաթերթը: Այս կապակցությամբ ԷկոԼուրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «23.05.2017թ. համաձայնեցված հ.01/18-05/2-28694-326 աշխատանքային նախագծի և կառուցապատող «ԳՐԻՆ ՖԼՈՐԱ» ՍՊ ընկերությանը տրված հ.01/18-28694-388 շինարարության թույլտվության համաձայն՝ Կենտրոն վարչական շրջան, Իսահակյան փողոց հ.35 հասցեում նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող տաղավարները և տեղում թեթև շինարարական կոնստրուկցիաներով իրականացնել մեկ հարկանի՝ 270.0քմ մակերեսով, հասարակական նշանակության օբյեկտ՝ բացառելով կանաչ տարածքների հանդեպ որևէ միջամտություն:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12102016-01-0067 վկայականի համաձայն քննարկվող հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը վարձակալություն է, իսկ հողամասի մակերեսը՝ 1162.18 քմ»:
Հունվար 10, 2018 at 18:21