Արարատյան դաշտի աղետի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Արարատյան դաշտի աղետի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվեց ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 5-ին Երևանում կայացած «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի դատական նիստի թիվ ԲՀԴ 001/19 վճիռը ԷկոԼուրն ուղարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
«Լիահույս ենք, որ Ձեր անմիջական վերահսկողության ներքո պետական լիազոր մարմինները կկատարեն Բնապահպանական հանրային դատարանի վճռում արձանագրված քայլերը` վերականգնելու Արարատյան արտեզյան ավազանի խախտված էկոլոգիական հավասարակշռությունը»,- նշված է ԷկոԼուրի` ՀՀ վարչապետին ուղարկված նամակում:

ՀՀ գլխավոր դատախազից ակնկալում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք կտա վերոնշյալ գործին, իսկ ՀՀ Անվտանգության խորհուրրդը կքննարկի վճիռն ազգային անվտանգության տեսանկյունից և երկու մարմիններն էլ ձեռնարկած գործողությունների մասին կտեղեկացնեն:

Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

15:22 Փետրվար 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news