ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը Թեղուտի գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը Թեղուտի գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվում է Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ-ի նոյեմբերի 1-ի թիվ 1278-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված գործընթացը: Վարչությունն ուսումնասիրում է նաև նշված հարցի վերաբերյալ Էկոլուրի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված Բնապահպանական հանրային դատարանի դատական նիստի վճռում նշված հանգամանքները:
Այս մասին ԷկոԼուրին 5/5/5791-19 նամակով հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ. Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ Էկոլուրը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել սույն թվականի մարտի 11-ին կայացած «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի դատական նիստի թիվ ԲՀԴ 002/19 վճիռը, որով ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման անօրինական թույլտվություններ տրամադրած և անօրինական հանքարդյունահանում իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցել և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասները վերականգնել:

17:22 Հունիս 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news