Իրավապահները զբաղվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի ու պաշտոնյաների փոխկապակցվածությունը ստուգելու գործով․ վարչապետ

Իրավապահները զբաղվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի ու պաշտոնյաների փոխկապակցվածությունը ստուգելու գործով․ վարչապետ

ԷկոԼուր

2019 թ․ նոյեմբերին Սիվիլնեթը հրապարակել էր մի հետաքննություն, ըստ որի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից ոմանք կապվում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբորորդիների անվան հետ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս․ թ․ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս թեմայի վերաբերյալ հարցին՝ հայտնեց, որ Հայաստանի իրավապահները զբաղվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի ու պաշտոնյաների փոխկապակցվածությունը ստուգելու գործով: 

«Կարծես մամուլում այդպիսի բան գրվեց։ Չեմ թաքցնի, որ այդպիսի տեղեկատվություն շրջանառվելու պահից ես հանձնարարել եմ ստուգել այդ տվյալները։ Եվ եթե այդպիսի բան պարզվի, այդտեղ կարող են որոշակի  կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գալ։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել։ Մենք ունենք մի քանի վարկածներ, մի քանի նախնական տեղեկություններ, որոնք այն մակարդակի չեն, որ մենք հիմա հրապարակենք»,- ասաց Փաշինյանը։ 

 

 

Հունվար 26, 2020 at 17:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր