Արագածոտնի մարզպետը վստահեցնում է, որ Կարբիի ձորում իր եղբայրը շինարարությունն իրականացնում է կառավարության համաձայնությամբ

Արագածոտնի մարզպետը վստահեցնում է, որ Կարբիի ձորում իր եղբայրը շինարարությունն իրականացնում է կառավարության համաձայնությամբ

ԷկոԼուր

Կարբիի ձորում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը կառուցում է հանգստի գոտի: Շինարարությունն իրականացվում է առանց բնապահպանական փորձաքննության անցկացման: ԷկոԼուրի հարցին, թե որքանով է օրինական այդ շինարարությունը. Արագածոտնի մարզպետը պատասխանեց, որ Նաիրի Սահակյանը շինարարությունն իրականացվում է կառավարության համաձայնությամբ:

ԷկոԼուրը մարզպետ Սարգիս Սահակյանին.

- Որքանո՞վ են իրական տարածված լուրերը, որ Նաիրի Սահակյանը Կարբիի ձորում շինարարությունն իրականացնում է Ձեր հովանու ներքո:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան.

-Իմ հովանու ներքոն որնա՞: Նաիրի Սահակյանը շինարարական աշխատանքներ է իրականացնում իր սեփական հողի վրա և ունի կառավարության համաձայնությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունում թեժ գիծ է բացվել այս հարցի կապակցությամբ: Բնապահպանական պետական տեսչությունը պետք է այցելի Կարբի ձոր ու տեղում ստուգի իրավիճակը:

12:29 Մայիս 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news