Լիճքի հանքի շահագործումը ջրերի վրա չի՞ ազդի. ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը Մեղրիի բնակիչներին

Լիճքի հանքի շահագործումը ջրերի վրա չի՞ ազդի. ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը Մեղրիի բնակիչներին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է Մեղրի համայնքի բնակիչների նամակին, որով մեղրեցիները պահանջում են ուժը կորցրած ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը: Բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանի՝ մեղրեցիներին ուղարկված նամակում նշված է.

«Ի պատասխան Ձեր 2019 թ. փետրվարի 1-ի դիմումի, ներկայացնում եմ.

- Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Մեղրի գետը և Զվարագետը գտնվում են հանքից զգալի հեռավորության վրա, համապատասխանաբար 180 և 220 մ: Նախագծում նախատեսված ջրապաշտպան միջոցառումների արդյունքում ազդեցությունները թույլատրելի նորմերի սահմաններում են:

Մեղրի համայնքի խմելու ջրահավաք ավազանը գտնվում է հանքից վերև, իսկ հանքի մոտակայքով ջրագիծն անցնում է խողովակաշարով,ուստի հանքավայրի շահագործման արդյունքում չի կարող ազդեցություն կրել:

Ջրերի վրա ազդեցությունների նվազեցմանն ու բացառմանն ուղղված միջոցառումները ներկայացված են ՇՄԱԳ հաշվետվությունում /Էջ59, 60, 62, 77/:

- Նախատեսվող գործունեության հարևանությամբ գտնվում է «Արևիկ» ազգային պարկը, որի մոտակա սահմանը բացահանքից գտնվում է780 մ հեռավորության վրա /ՇՄԱԳ հաշվետվության էջ 23/: Համաձայն նախագծային փաստաթղթերի՝ հատված ծառերը նախատեսվում է վերականգնել համայնքի կողմից տրամադրված տարածքում՝ կրկնակի ծավալով, և իրականացնել դրանց խնամքն առնվազն 2 տարի:

- Համաձայն 245-71 սանիտարական նորմերի՝ Լիճքի հանքավայրի համար ՍՊԳ-ն կկազմի 300 մ։ Մոտակա բնակելի տարածքը` Լիճք գյուղիբնակելի տները գտնվում են ավելի քան 300 մ հեռավորության վրա /4.2.1 էջ 59/:

Հաշվի առնելով, որ բացահանքի հյուսիսային սահմանագծի և Լիճք գյուղի մոտակա շինությունների միջև եղած հեռավորությունը կազմում է մոտ 300մ և համաձայն նախագծային լուծումների բացահանքում իրականցվելիք պայթեցումների հետևանքով առաջացող սեյսմիկ և օդիհարվածային ալիքները վտանգ չեն ներկայացնում գյուղի համար, /քանի որ «Լիճք բացահանքում մասսայական պայթեցումների ժամանակ առաջացող սեյսմիկ և օդի հարվածային ալիքների ազդեցության տեսակետից անվտանգ հեռավորությունները կազմում են 70 և210մ» /Գիրք 1 Աշխատանքային նախագծի 3.7 բաժնի էջ 25-ում/:

Պայթեցումները Լիճք գյուղի բնակիչների համար վտանգավոր լինել չեն կարող, քանի որ լեռնային աշխատանքների խորացմանը զուգընթաց բնակավայրի և պայթեցման տեղամասերի միջև կձևավորվի բնական պատնեշ: Մանրամասն տեղեկատվությունը ցնցումների, աղմուկի վերաբերյալ ներկայացված է ՇՄԱԳ հաշվետվության 39. 40, 70, 89 էջերում:

Ինչ վերաբերում է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը 21.12.2015թ. տրված ԲՓ-96 փորձաքննական եզրակացությունում ամրագրված փորձաքննական պահանջի խախտմանը, տեղեկացնում եմ, որ բնապահպանության նախարարությունը համապատասխան հարցմամբ դիմել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Պատասխան ստանալուց հետո, կձեռնարկվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»։

 

18:46 Փետրվար 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news