Հայաստանն օգտագործու՞մ է 2 միլիոն մ3 վառելափայտ

Հայաստանն օգտագործու՞մ է  2 միլիոն մ3 վառելափայտ

ԷկոԼուր

2014թ-ին Հայաստանի տնային տնտեսությունները սպառել են մոտ 2 միլիոն մ3 վառելափայտ: Այս մասին նշված է «Բնակելի հատվածում էներգիայի սպառման հետազոտություն 2015» հաշվետվության մեջ, որը պատրաստել է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով:

Նշենք, որ այս ցուցանիշը շուրջ 70 անգամ գերազանցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների կողմից հատումներով մթերված փայտանյութի ծավալը: 2014թ-ին այդ ծավալը կազմել է 29 023 մ3:

Ըստ հաշվետվության՝ Հայաստանի գյուղերը սպառել են 1.5 միլիոն մ3 վառելափայտ, քաղաքները՝ 0. 5 միլիոն մ3: Երևանը սպառել է 0.07 միլիոն մ3 վառելափայտ:

2016- 2017թթ. ձմեռն անհամեմատ ցուրտ է, քան 2014 թ-ինը, որը համարվել է տաք տարի: 2014թ-ին միջին տարեկան ջերմաստիճանը նորմայից (5.50C) 1.50C բարձր է եղել և կազմել է 7.00C: Ձմեռը դեռ չի ավարտվել, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ բնակչությունը ավելի շատ է օգտագործում վառելափայտ:

Հարցում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնին»՝

• ինչպես կմեկնաբանեք պաշտոնական և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի տվյալների հսկա տարբերությունը:

• արդյո՞ք «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի տվյալներով ավելացել է վառելափայտի սպառումը և որքա՞ն:

 

Հունվար 30, 2017 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր