ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ նշանակել է 200 հազար դրամի վարչական տուգանք ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը փետրվարի 18-ին ահազանգ էր տեղադրել իր «Էկոահազանգ» էջում, ըստ որի՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետ: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը հայտնել էր, թե դա թափոնաջուր չէ, այլ՝ պոչատար խողովակաշարերի մաքրումից գոյացած ջուրը:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին տեսչությունից, տեղում զննում էր իրականացվել, որի արդյունքների հիման վրա էլ նշանակվել է վարչական տուգանքը:
Մարտ 19, 2019 at 14:22