Սևանա լճի ափամերձ տարածքները 2018-2019 թվականների ընթացքում չեն մաքրվել

Սևանա լճի ափամերձ տարածքները 2018-2019 թվականների ընթացքում չեն մաքրվել

ԷկոԼուր

Սևանա լճի ափամերձ տարածքները 2018-2019 թվականների ընթացքում չեն մաքրվել: «Կան համընկնումներ նախկինում արված և 2018-2022թթ. նախատեսվող աշխատանքների մեջ: Մենք նպատակահարմար գտանք աշխատանքները դադարեցնել, իրականացնել նոր հաշվարկներ: Մենք կունենանք մինչև 1901,5 նիշում ամբողջովին քարտեզագրված տիեզերական պատկերներով և դրոններով հանված տեղեկատվությունը մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ: Թիվը մոտ է 600 հա-ին: Այնուհետև կդիմենք կառավարությանը մաքրման աշխատանքներն իրականցնելու համար», - ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ նախարարությունը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի հետ, որպեսզի չոր և մաքրման ենթակա անտառային տարածքների մաքրումն իրականացվի համայնքի կողմից, իսկ փայտանյութը տրամադրվի համայնքի բնակիչներին: Իսկ պետության կողմից վճարվող աշխատանքները կարվեն ավելի բարդ ջրածածկված տարածքներում:

Հաշվարկված է, որ Սևանա լճի մակարդակի մինչև 1903,5 մետր բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառ կմնա ջրի տակ: Սույն թվականի հունիսի 12-ի դրությամբ լճի մակարդակը 1900.80 սմ է:

Հունիս 13, 2019 at 11:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր