Անվտանգության ապահովման նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է բարձրացնել ատոմակայանի աշխատողների աշխատավարձը

Անվտանգության ապահովման նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է բարձրացնել ատոմակայանի աշխատողների աշխատավարձը

ԷկոԼուր

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից: Մեծամորում 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ “Ժառանգություն” կուսակցությունն առաջ անցավ իշխանության ՀՀԿ կուսակցությունից: “Մեր գլխավոր խնդիրն այն է, որպեսզի մենք նորմալ աշխատավարձ ստանանք եւ մտածենք ատոմակայանի անվտանգության մասին, այլ ոչ այն մասին, թե ինչպես հանապազօրյա հաց վաստակենք”,- ասում էին հունվարի 26-ին հանրահավաքին հավաքված մարդիկ:

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես հայտարարեց. “Նրանք, ովքեր աշխատում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանում, գտնվում են առաջին գծում, ինչպես նաեւ նրանք, ովքեր պահպանում են սահմանը, եւ դուք պետք է հատուկ արտոնություններ ունենաք: Դրանք կլինեն նոր Հայաստանում: Մենք պետք է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցենք, որը կհամապատասխանի ամենաառաջատար չափանիշներին: Բայց մենք պետք է զարգացնենք նաեւ այլընտրանքային էներգետիկան արեւի եւ քամու հաշվին: Դա է լուծումը մեր երկրի համար, որպեսզի մեր երեխաներն ապրեն էկոլոգիապես մաքուր երկրում”:

Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում էր Անահիտ Բախշյանը: “ԷկոԼուր”-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ “Ժառանգություն” կուսակցությունը նպաստել է նրան, որպեսզի ատոմակայանի աշխատակիցներին վճարեն 7 տարիների ընթացքում կուտակված 930 000 000 դրամի աշխտավարձերը: Նա նաեւ նշեց մեկ այլ էկոլոգիական խնդիր` քաղաքի կոյուղատար համակարգի ոչնչացումը: “Ես այստեղ եղել եմ սեպտեմբերի 1-ին` դպրոցում, եւ հնարավոր չէր շնչել: Քաղաքը գտնվում է ծայրահեղ ծանր հակասանիտարական վիճկում”,- ասաց նա:

Լուսանկարները վերցված են wwww.raffi4president.am կայքից



13:01 Հունվար 28, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news