Ինչի է ականատես եղել երկրաբան Մայքլ Բրնսայդը Ախթալայի պոչամբարի տարածքում

Ինչի է ականատես եղել երկրաբան Մայքլ Բրնսայդը Ախթալայի պոչամբարի տարածքում

ԷկոԼուր

Խորհրդատու, երկրաբան Մայքլ Բրնսայդը անձամբ այցելել է Ախթալայի պոչամբարի տարածք և ծանոթացել այնտեղ տիրող վիճակին: «Առաջին հայացքից կարող եմ ասել, որ այն, ինչ մենք տեսել ենք այնտեղ,  չի համապատասխանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ստանդարտներին և կարծում եմ, որ այնտեղ կարող են լինել քիմիական նյութերի արտահոսքի խնդիրներ»,- ասաց Մայքլ Բրնսայդը  «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովի ավարտից հետո:  Նրա կարծիքով՝ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրություն կատարել՝ պարզելու համար՝ կա՞ն այդ խնդիրները, թե՝ ոչ: 

ԷկոԼուրի հարցին, թե որքանով է համապատասխանում այնտեղ տիրող վիճակը «պատասխանատու հանքարդյունաբերություն» հասկացությանը, Մայքլ Բրնսայդը պատասխանեց. «Ոչ, չի համապատասխանում պատասխանատու հանքարդյունաբերությանը, որովհետև ես այնտեղ տեսել եմ նաև էրոզիայի նշաններ: Այդ պոչամբարը լավ չի պահպանվում, կարծես թե այդ պոչամբարի մեջ գոյություն ունեցող նյութը սողանքի տեսքով իջնում է ներքև և մոտենում է գետերին»։

Նա նաև նշեց, որ կցանկանար, որպեսզի ինժեներները ավելի մանրամասն ուսումնասիրեին այդ տարածքը, որովհետև դա պետք է համարվի առաջնային խնդիր։

Մայքլ Բրնսայդը Միներալ Լենդզ (Mineral Lands) ընկերության սեփականատերն է, որի վստահորդները փոքր հանքագործական ընկերություններ, խոշոր հանքարդյունաբերական կորպորացիաներ, ԱՄՆ Անտառային Ծառայությունը, հողային ռեսուրսների պահպանման խմբեր և   հանքային իրավունքների իրավաբանական գրասենյակներ են: 2005- 2007 թթ. եղել է Հյուսիս-արևմուտք հանքագործական ձեռնարկությունների ասոցիացիայի (ներկայումս՝ հետախուզման և հանքագործության ամերիկյան ընկերություների ասոցիացիա) տնօրենների խորհրդի  անդամ և նախագահել է հանքարդյունաբերության օրենսդրական հարցերի կոմիտեն:

Մայքլ Բրնսայդը տնտեսական երկրաբանության մագիստրոսի կոչումը ստացել է Մոնթանայի համալսարանում և անցել է պետական հավաստագրում՝ ԱՄՆ Անտառային Ծառայության կողմից՝ ստանալով ընդերքի տեսուչի հավաստագիր:

Մայքլ Բրնսայդի մասին տեղեկատվությունը վերցված է համաժողովի համար ստեղծված պաշտոնական կայքից։



14:30 Մարտ 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news