Ազգային Ժողովում քննարկում են Սեւանա լճից ջրառն ավելացնելու օրենքի նախագիծը

Ազգային Ժողովում քննարկում են Սեւանա լճից ջրառն ավելացնելու օրենքի նախագիծը

Էկոլուր

Մարտի 27-ին առաջին ընթերցումով ՀՀ Ազգային Ժողովում (ՀՀ ԱԺ) պատգամավորները քննարկեցին «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքը։ Աղբյուրի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է մինչեւ Սեւ ջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը եւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն խ.մ.՝ կախված Սեւանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ. Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից: Համակարգի պահանջվող հատվածներում անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար Սեւանա լճից բաց կթողնվի 77.2 մլն.խ.մ լրացուցիչ ջրի ծավալ: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Արարատյան դաշտի մշակվող հողերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ, արտեզյան ավազանի եւ Սեւ ջուր գետի ջրատվության նվազմամբ:

Պատգամավորները հարցուպատասխանի միջոցով պարզաբանումներ ստացան Uեւանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտության վերաբերյալ: Նրանք իրենց մտահոգությունները հայտնեցին նաեւ ջրամբարաշինարարական ծրագրերի կատարման մասով, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ջրամբարաշինարարական ծրագրերը եւ ընդգծեց, որ ՀՀ Նախագահը հետեւողական է լինելու ջրամբարների կառուցման հարցում:

Հարակից զեկույցում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները օրինագծի օգտին քվեարկել են 5 հեմ եւ 6 կողմ հարաբերակցությամբ։
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ նիստում:

18:56 Մարտ 28, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news