Արամ Գրիգորյան՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը բերելու է գնաճի եւ աղքատության խորացման

Արամ Գրիգորյան՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը բերելու է գնաճի եւ աղքատության խորացման

ԷկոԼուր

Էլեկտրաէներգիայի գնի թանկացումը բերելու է գնաճի։ Այս մասին հունիսի 25-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը։ «Հանրային ծառայությունները ոլորտ է, որտեղ սակագնի մեջ որևէ փոփոխություն ազդում է երկրի ողջ տնտեսության վրա: Սպառողների եկամուտի որոշակի չափով պակասեցումը տնտեսական մեխանիզմներով բերելու է գնաճերի: Ասենք, գյուղացին, եթե վճարի էլեկտրաէներգիայի համար ավել, ապա ավելանալու է նաև իր գյուղատնտեսական արտադրանքի գինը։ Քանի որ Հայաստանում տնտեսությունը կառավարվում է ոչ տնտեսական մեխանիզմներով, այլ մոնոպոլիայով, քաղաքական ուղղվածություններով՝ ցանկացած փոփոխություն բերելու է գնաճի»,- նշեց Արամ Գրիգորյանը։

Ըստ նրա էլեկտրաէներգիայի գնի թանկացումն ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա եւ հանգեցնելու է աղքատության խորացմանը։  «Հայաստանի հիմնական արդյունաբերությունը հանքարդյունաբերությունն է, որի ինքնարժեքի մեջ մեծ բաղադրիչ է էներգիան: Էներգիան բարձրանալու է 10 տոկոսով, մինիմում պետք է ինքնարժեքը բարձրանա 10 տոկոսով: Սուտ է այն, որ ընկերությունները կարող են իրենց շահույթների հաշվին որոշակի ծախսեր փակել: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երբեք որևէ օլիգարխի մենաշնորհային տնտեսվարող իր շահույթների հաշվին որևէ ծախս չի փակում, բոլորը փակում է ինքնարժեքների հաշվին: Ես կարծում եմ, որ այն ալիքը, որը ապագայում սկսվելու է, անպայման ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Հայաստանի սպառողների մոտ նախատեսված չէ եկամուտների բարձրացում, հիմնավորված չէ նաև այն տեսակետը, որ պետական աշխատողների աշխատավարձերն են բարձրացվելու: Սա էլ այս խնդիրը չի լուծում, որովհետև պետական աշխատողները Հայաստանի աշխատաշուկայում շատ չնչին տոկոս են կազմում: Տնտեսությունը, որտեղ ծախսերը ավելանում են, իսկ եկամուտները՝ ոչ, գնում է դեպի աղքատության խորացման, ինչը այսօր տեղի է ունենում մեր երկրում,- ասաց Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ տնտեսությունը զարգանում է այն դեպքում, երբ ծախսերին զուգահեռ բարձրանում է նաև եկամուտը:

11:58 Հունիս 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news