Քաղաքացիներին թույլ չեն տալիս մասնակցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին

Քաղաքացիներին թույլ չեն տալիս մասնակցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նիստին

ԷկոԼուր

Ոստիկանները թույլ չեն տալիս «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամներին եւ մի շարք այլ քաղաքացիների  մտնել  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք (ՀԾԿՀ) եւ մասնակցել ՀԾԿՀ-ի նիստին, որտեղ քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Պատճառաբանում են, թե դահլիճում տեղ չկա: Սարյան փողոցն ամբողջությամբ շրջափակված է ոստիկաններով: 

Քաղաքացիները պահանջում են հետաձգել նիստը եւ այն անցկացնել  ավելի ընդարձակ դահլիճում, որտեղ բոլորն էլ կկարողանան մասնակցել նիստին:

11:26 Հուլիս 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news