Նախնական հաշվարկով` Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայկ Մարությանը

Նախնական հաշվարկով` Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայկ Մարությանը

ԷկոԼուր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական հաշվարկով՝ Երևանի քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը։ Մարությանի օգտին քվեարկել է ընտրողների 81.06 տոկոսը` 294 109 ընտրող: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ՝ 6,95 տոկոս արդյունքով կամ 25 219 ընտրող: Ձայների քանակով երրորդը «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով կամ 18 112 ընտրող:

Չնայած «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համաձայն ներկայացուցչական մարմնի կազմում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` քվեարկությանը մասնակցել է Երևանում ընտրելու իրավունք ունեցողների 43․65 տոկոսը` 848 343 ընտրողներից 370 323-ը։

Ընտրական օրենսդրության համաձայն՝ ՀՀ ԿԸՀ-ն ընտրության վերջնական արդյունքները հայտարարում է քվերակությունից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին:

11:27 Սեպտեմբեր 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news