Մեծամորցիները մտածում են ոչ թե ատոմակայանի վտանգների մասին, այլ միայն աշխատատեղերի պահպանման մասին

Մեծամորցիները մտածում են ոչ թե ատոմակայանի վտանգների մասին, այլ միայն աշխատատեղերի պահպանման մասին

ԷկոԼուր

«Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ բնապահպանական թեմաներին թեկնածուներն այնքան էլ շատ չեն անդրադառնում կամ եթե անդրադառնում են ծրագրով, ապա բանավոր խոսքում կամ շփումներով ընտրողների հետ շատ քիչ են քննարկվում բնապահպանական թեմաները»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը: Խնդիրներից մեկը հողերի աղակալումն է: Թեպետ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ խոստումներ եղել են, ծրագրեր ներկայցվել խնդրի լուծման համար, սակայն սայլը տեղից չի շարժվել: Ամենածանր վիճակը ` Զարթոնք եւ Արտաշար համայնքներում է, որտեղ հողատարածքներն անապատացման եզրին են: Բայց ոչ մի ծրագիր ու միջոցառում չի իրականացվել: «Նույն ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որը ենթադրվում է, որ պիտի անհանգստացնի արմավիրցիներին կամ հատկապես Մեծամորի բնակիչներին, բայց փաստը մնում է փաստ, որ անտարբերությունը կա: Խնդիրը սոցիալական է: Առաջին հերթին մարդը մտածում է, որ աշխատատեղ կստեղծվի, որ ինքը աշխատանքով կապահովվի»,- ասաց Ա. Ստեփանյանը:

Մեր կողմից նշենք, որ Մեծամոր կատարած մեր այցի ժամանակՀԱԷԿ-ի աշխատակիցները պնդում էին, որ ատոմակայանից որեւէ վտանգ չկա: «Մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- ասում էին նրանք տեսախցիկի առաջ: «ԷկոԼուր»-ի այն դիտարկմանը, որ հշմանդամ երեխաների մայրերը կարծում են, որ մեղավորը ՀԱԷԿ-ն է, նրանք ասացին. «նման հաշմանդամներ մենք չունենք»: Բայց պատմելով, որ ամեն ինչ լավ է, օգտագործում էին հետեւյալ արտահայտությունը. «Նույնիսկ վտանգավոր արտադրամասում ամեն ինչ կարգին է… ես ամբողջ կյանքում աշխատում եմ վտանգավոր ցեխում, բայց ինչպես տեսնում եք, ողջ եւ առողջ եմ…»: Իսկ այն հարցին, թե ինչու են ասում «վտանգավոր արտադրամաս», պատասխանեցին` «այդպես է ընդունված» ու հեռացան:



16:34 Փետրվար 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news