ԷկոԼուր
Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի (WWF-Armenia) փորձագետներին հաջողվել է նկարահանել բացառիկ կենդանուն` միջինասիական ընձառյուծին: Այս մասին տեղեկանում ենք WWF – Armenia-ի մամլո հաղորդագրությունից:
Նկարահանումների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ 2012 թ-ին ընձառյուծի բնակության վայրերում տեղադրված տեսախցիկը արձանագրել է միայն հետքերը: 2013 թ-ի սեպտեմբերին լուսանկարի վրա հայտնվել է արու ընձառյուծը: Տեսախցիկը նկարահանել է նրան ամբողջությամբ: Սեպտեմբերի վերջին տեսախցիկում հայտնվել է նաև երիտասարդ էգը:
WWF-ը հույս է հայտնում, որ ընձառյուծի պահպանմանն ուղղված երկարատև գործունեությունը, վերջապես, հանգեցրեց սպասվելիք հաջողությանը, և ընձառյուծը, որը այժմ գտնվում է անհետացման եզրին, կզբաղեցնի իր արժանի տեղը հարավային անտառների հարուստ աշխարհում: Մենք եւս հույս ունենք, որ որսագողերը, որոնք սպանեցին WWF-ի առաջին ֆոտոաստղին` ընձառյուծի հղի էգին, չեն գտնի ընձառյուծի նոր զույգին` անկախ իրենց զբաղեցրած եւ պահպանված պաշտոններից և ունեցած հնարավորություններից:
Լուսանկարները` WWF-Armenia-ի <<Ընձառյուծի պահպանման վերաբերյալ>> ծրագրի համակարգող Ալեքսանդր Մալխասյանի
Հունվար 31, 2014 at 13:15