Հայաստանում գազի վառելիքը օգտագործվում է ցածր արդյունավետությամբ. փորձագետ

Հայաստանում գազի վառելիքը օգտագործվում է ցածր արդյունավետությամբ. փորձագետ

ԷկոԼուր

«Հայաստանում գազ սպառողների դժգոհությունը այրվող գազի որակից արդարացի է»: Այսպես է կարծում ինժեներ-էներգետիկ Էմիլ Սահակյանը և տալիս  հետևյալ բացատրությունը. «Կարծիք կա, որ Հայաստանի բնակչությանը հասցվող գազը վատն է և ունի ցածր կալորիականություն: Հարցը գազի կալորիականությունը չէ, այլ այն, որ Հայաստանում գազի վառելիքը օգտագործվում է ցածր արդյունավետությամբ: Վառելիքի արդյունավետությունը նախևառաջ որոշվում է նրա այրման ջերմաստիճանով:

Հայաստան գազ ներկրվում է Իրանից և Ռուսաստանից: Իրանական և ռուսական գազերը ունեն վառելիքային տարբեր բնութագրեր և հատկություններ: Իրանական գազում մեթանի պարունակությունը կազմում է մոտ 91%, իսկ ռուսական գազում՝ 88%-ից ավել: Բացի այդ, իրանական գազում բալաստային խառնուրդները ավելի շատ են: «Ռուսգազարդի» խողովակաշարերում իրանական և ռուսական գազը խառնվում են կամայականորեն՝ առաջացնելով փոփոխվող բաղադրության խառնուրդ: Այդ պատճառով այրման արդյունավետ ռեժիմի հասնել չի հաջողվում, այրվող վառելիքը չի հասնում ջերմաստիճանի անհրաժեշտ մակարդակի: Եվ, արդյունքում, ջերմության պահանջը բավարարելու համար մենք ծախսում ենք ավելի շատ գազ»:

Էմիլ Սահակյանի կարծիքով ելքն այն կլիներ, որ կառավարությունը «Ռուսգազարդից»  պահանջեր ապահովել այրվող գազի վառելիքի կայուն բաղադրությունը և սահմանել այդ բաղադրության թույլատրելի սահմանները, ինչը չի արվում: ԷկոԼուրի կողմից նշենք, որ ՀՀ կառավարությունը կորցրել է «Ռուսգազարդին» պահանջներ ներկայացնելու կարողությունը վերջին 20% բաժնետոմսերը Ռուսգազարդին և Պուտինին նվիրելուց շատ ավելի վաղ:

11:50 Փետրվար 20, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news