«Գազպրոմ-Արմենիա»-ի գազամատակարարման համակարգում ամենաթողություն է

«Գազպրոմ-Արմենիա»-ի գազամատակարարման համակարգում ամենաթողություն է

ԷկոԼուր

Մասնագետները բացատրում են «Գազպրոմ-Արմենիա»-ի գազամատակակարման համակարգում տիրող ամենաթողությունը: «Ռուսաստանի հետ պայմանագիրը կազմված է թերի. ֆիքսված չէ, թե ինչ որակի գազ է մատակարարվում, պետք է ֆիքսված լինի գազի ջերմարարությունը, թե հստակ քանի կալորիա է: 7600 կիլոկալորիան լրիվ ազատություն է, Ռուսաստանը ինչ աղբ ուզենա, կլցնի Հայաստան»,-փետրվարի 21-ին «էկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ Էմիլ Սահակյանը:

Նշենք, որ համաձայն «Գազպրոմ-Արմենիա»-ի հետ կնքված պայմանագրի, Հայաստանը պետք է ստանա նվազագույնը 7600 կիլոկալորիա ջերմատվությամբ գազ, ըստ «Գազպրոմ-Արմենիա»-ի՝ մատակարարվում է 7900 կալորիականությամբ գազ, այս ամսվա ընթացքում ստացել ենք` 8252:

«Սալիկների վրա տեխնիկական բնութագրեր կան: Այնտեղ նշված է, օրինակ, որ սալիկը կարգավորված է 8500 կալորիականության համար, որ նորմալ ջերմատվություն ունենա: Եթե այդ թիվը շատ փոխվի՝ նվազի, խնդիր կառաջանա: Կնշանակի շատ ջեմրություն չի արտադրելու, բայց շատ գազ է ծախսելու…Մենք չենք ասում, որ այդ կալորիականությունը նորմայից դուրս է…Մենք ասում ենք, որ եթե պետությունը գազ է բերում, հստակ գազ բերի, որ մենք այդ կալորիականության համապատասխան էլ սալիկ գնենք»,-հավելեց Հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանը:

Սիլվա Ադամյանն էլ իր դժգոհությունը հայտնեց գազի սպասարկման վերաբերյալ: «Սպառողը սպասարկողի հետ ստորագրում է մի պայմանագրի, որի համար վճարում է սպասարկման գումար, սակայն մենք չգիտենք, թե այդ գումարը ինչի համար ենք վճարում: Պարզվում է, որ ըստ պայամանգրի, սպասարկող կողմը տարին միայն երկու անգամ է իր վրա պարտավորություն վերցնում մտնելու մեր տները եւ սպասարկման խնդիր լուծելու: Մնացած բոլոր խնդիրների դեպքում ծառայությունը վճարովի է: Հարց է ծագում. ինչու՞ սպառողը պայմանգրի ստորագրման օրվանից այս հարցը չի բարձրացրել»:

Մանրամասները՝ տեսանյութում:



22:23 Փետրվար 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news