Հայկական ատոմային էլեկտրակայանը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների արտոնագիր ստացավ

Հայկական ատոմային էլեկտրակայանը Հայաստանում ռադիոակտիվ թափոնների արտոնագիր ստացավ

ԷկոԼուր

Կառավարությունը մարտի 6-ին  որոշում ընդունեց վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր  տալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Որոշմամբ ՀՀ բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարներն իրենց իրավասությունների սահմաններում իրականացնելու են վերահսկողություն վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ: 

Նախկինում Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնները տեղափոխվում էին Ռուսաստան, սակայն շրջափակման պատճառով երկաթուղին փակվեց, եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են ատոմակայանի տարածքում:

15:55 Մարտ 06, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news