Կտեսնի՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դալմայի հողօգտագործողների վառ պաստառը

Կտեսնի՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դալմայի հողօգտագործողների վառ պաստառը

ԷկոԼուր

Մարտի 14-ի առավոտյան Դալմայի այգիների հողօգտագործողները հերթական բողոքի ակցիան էին անցկացնում Մ․ Բաղրամյան պողոտայում` ի նշան իրենց իրավունքների պաշտպանության:  «Սպասում ենք մեր նախագահին, որ գա, անցնի, մեր պաստառը շատ վառ գույնի է, երեւի կտեսնի: Տեսնենք` ինչ է անում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը: Նրա խոսքով` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից նույնիսկ ընդունելության վերաբերյալ իրենց գրավոր դիմումներին  չեն պատասխանում: «Հայտնել են` թող քաղաքապետարանը ձեզանով զբաղվի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն  էլ ասում է` ես այլեւս լծակ չունեմ, ինչ հնարավոր էր, արել եմ»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը:

Հիշեցենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողներն  իրենց իրավունքների համար պայքարում են արդեն 11 տարի: Նրանք պահանջում են փոխհատուցում իրենց հողերի համար:

11:40 Մարտ 14, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news