Ակտիվիստ Աննա Շահնազարյանը միջազգային համաժողովին հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը միջազգային համաժողովին հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ

ԷկոԼուր

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը  «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. մարտահրավերները և հնարավորությունները» միջազգային համաժողովի ժամանակ հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ: Ակտիվիստի կարծիքով՝ համաժողովի կազմակերպիչներն ունեն ուղիղ հետաքրքրվածություն ընդերքարդյունահանման ոլորտում և չեն կարող նպաստել երկրի և բնակչության էկոլոգիական և սոցիալական պաշտպանվածության մեխանիզմների զարգացմանը: 

Հիշեցնենք, որ «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն հանդես էր եկել նման հայտարարությամբ համաժողովի նախօրեին: Նախաձեռնության մասնակիցները «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային գիտաժողովի մասնակիցներն են:

Միջազգային համաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ:


«Դժվար է հույզերը զսպել, երբ նման նախարարների հետ գործ ունես։․․
Այս խորհրդաժողովի բուն խնդիրն այստեղ  չեզոքություն պահելն է, սակայն, կազմակերպիչները չեն կարող համարվել չեզոք, անկողմնակալ և սեփական շահերը չունեցող: Կառավարությունը Համաշխարհային բանկը և այլ պետություները, դիվանագիտական առաքելություն իրականացնողները մեր երկրում ունեն մասնավոր շահեր և չեն կարող համարվել չեզոք: Կառավարությունը չի կարող չեզոք լինել հանքարդյունաբերության հարցում, որովհետև ստեղծել է կառույցներ, որոնք պատկանում են հանքարդյունաբերող կազմակերպություններին, ովքեր պետք է փորձաքննություն կատարեն, բնական պաշարների հաշվարկներ կատարեն, հանրության սեփականությունը հանդիսացող հանքերը իրենք ծախել են հանքային ընկերություններին»,-  իր ելույթում մասնավորապես ասել է Աննա Շահնազարյանը։ Մանրամասներին ծանոթացեք՝ հետևելով հղմանը http://www.lragir.am/index/arm/0/videos/view/96901#sthash.gkPugSF0.dpuf։

target="_blank">



16:45 Մարտ 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news