Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը թափ է առնում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը թափ է առնում

ԷկոԼուր

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն թանկացման դեմ և կոչ է անում բոլոր ՀՀ քաղաքացիներին հուլիսի 1-ին` ժամը 10:30-ին, ներկա գտնվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիային: Հենց այդ օրը ՀԾԿՀ-ն նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:  

Իսկ մինչ հուլիսի 1-ը նախաձեռնությունը հունիսի 29-ին` ժամը 18։00-ին, հավաքվելու է Մաշտոցի պուրակում և անկացնելու է իրազեկման երթ՝ տարածելով թռուցիկներ: Իսկ հունիսի 30-ին` ժամը 19:00-ին, Օպերայի հրապարակից սկսվելու է բողոքի ակցիա: Ցուցարարները երթով  կոչ են անելու քաղաքացիներին դուրս գալ պայքարի:

Ըստ տնտեսագետների՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ազդելու է տնտեսության բոլոր ճյուղերի վրա եւ հանգեցնելու է Հայաստանում աղքատության խորացմանը։ 

16:18 Հունիս 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news