Վարդենիսցիները փակել են ճանապարհը. պահանջում են Հովիկ Աբրահամյանին

Վարդենիսցիները փակել են ճանապարհը. պահանջում են Հովիկ Աբրահամյանին

www.armlur.am

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ժամը 16-ի սահմաններում քաղաքում ուժեղ փոթորիկ է սկսվել, որի պատճառով փլվել է մոտ տասնյակից ավել տուն, արմատախիլ են եղել ծառեր, իսկ քաղաքի էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել էր:

Այսօր Վարդենիսում խուճապը շարունակվում է: Քաղաքի էլեկտրաէներգիան մասամբ է վերականգնվել, սակայն փոթորկի հասցրած վնասները զգալի են: Armlur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ քաղաքի բնակիչներն այս պահին փակել են Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում են, որ կառավարության անդամները գան իրենց օգնություն ցուցաբերեն կամ ասեն, թե ինչ է լինելու հետագայում: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Իսկ այս ընթացքում Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը Ֆրանսիայում իր հանգիստն է վայելում:

14:56 Հունիս 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news