Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումն ընդունվեց

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումն ընդունվեց

ԷկոԼուր

Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց որոշում  ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց այսպես`

1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
 Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից։

«5 կոճակ քվեարկեց հոսանքի թանկացման օգտին,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը,- Մենք ներկայացրել ենք փաստեր, օրինակ, ոչ ոք մինչև օրս չգիտեր, որ Վրաստանից հոսանք ենք առնում, իշխանությունները թաքցրել են դա: Այս նիստին չէր մասնակցում ոչ ֆինանսների նախարարը, ոչ էկոնոմիկայի նախարարը, ոչ էներգետիկայի նախարարը: Մենք պահանջել ենք ժամանակ տալ ԱԺ-ին հիմնավոր ուսումնասիրել փաստերը, բայց այդ առաջարկն էլ չանցավ»: Ա. Մանուկյանը նշեց, որ այս պահին քառյակը չունի որոշում հաջորդ քայլի համար:

էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ որոշման մասին տեղեկանալով`  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարները սկսեցին վանկարկել` «Ամոթ», «Նազարյան, դավաճան, դուրս արի և բացատրություն տուր», սակայն Ռոբերտ Նազարյանը այդպես էլ դուրս չեկավ:

16:32 Հուլիս 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news