Իր արած արտահայտության համար ակտիվիստին ԱԱԾ են հրավիրել

Իր արած արտահայտության համար ակտիվիստին ԱԱԾ են հրավիրել

ԷկոԼուր

Հուլիսի 25-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հրավիրել էր ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին բաժնի պետ, գնդապետ Ա. Քոչինյանի մոտ: Պատճառը հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ Վաղինակ Շուշանյանի` «Չեմ վճարելու այդ չորս դրամը, եթե հարկ լինի, ահաբեկություն էլ կանեմ» արտահայտությունն էր:

ԱԱԾ-ի շենքից դուրս գալով` իրեն սատարելու եկած ընկերներին եւ լրագրողներին Վաղինակ Շուշանյանը ասաց. «Ներսում ինձ ասացին, որ անհանգստանալու ոչինչ չկա, մենք ձեզ պարզապես հրավիրել ենք զրույցի, սա ոչ մի պարտադրանք իրենից չի ներկայացնում: Ուղղակի զգուշացում եղավ, որ արարքները, որպես ահաբեկչություն, քրեորեն հետապնդելի են, բայց իմ արած արտահայտության մեջ քրեորեն հետապնդելի ոչինչ չկա: Իրենք զուտ խնդրում և զգուշացնում էին, որ այլևս այդպիսի արտահայտություններ չլինեն: Նրանք արդեն տեղեկացել էին իմ մասին, ով եմ ես, ինչ գործունեություն եմ ծավալում, իրենք էլ ասեցին՝ մենք վստահ ենք, որ դու դա իրականացնող չես»:

Վաղինակ Շուշանյանը նշեց, որ դա տաքացած վիճակում արված արտահայտություն էր և կոչ արեց իրենից օրինակ չվերցնել:  



18:16 Հուլիս 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news