«Հայաստան Ծառատունկ Ծրագիր»-ը 2015թ-ին բնապահպանական դասընթացներ է անցկացրել Հայաստանի 3617 աշակերտների համար

«Հայաստան Ծառատունկ Ծրագիր»-ը 2015թ-ին  բնապահպանական դասընթացներ է անցկացրել Հայաստանի 3617 աշակերտների համար

ԷկոԼուր

2015թ-ին  Երեւանի, Կոտայքի,  Արմավիրի, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի 3617 աշակերտների համար  «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) անցկացրել է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով: «Մենք համոզված ենք, որ միայն ծառ տնկելը բավարար չէ, երբ երկրում առկա է բնապահպանական խնդիրների վերաբերյալ սահմանափակ իրազեկվածություն: Բնապահպանական կրթության ծրագրի միջոցով  «Էյ Թի Փի»-ն փորձում է կրթել այնպիսի պատասխանատու սերունդ, որը հոգ կտանի շրջակա միջավայրի մասին եւ կպաշտպանի այն»,-  ասել է բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը:

Դասընթացներն անցկացվել են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող Կարինի տնկարանի տարածքում եւ Մարգահովիտ գյուղում  գտնվող երկու կրթական կենտրոններում: Այստեղ աշակերտները սովորել են ճիշտ կոմպոստացում իրականացնել, ծառեր տնկել, պատվաստել եւ խնամել, օրգանական եղանակով պայքարել միջատների դեմ, խնամել մեղուներին եւ մաքուր ու անվտանգ բանջարեղեն աճեցնել:

Այս մասին նշված է «Հայաստան Ծառատունկ Ծրագրի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Մանրամասները կարդացեք այստեղ:

17:46 Փետրվար 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news