Հրանտ Բագրատյանը բացառում է, որ ցուրտ ու մութ 90-ականները կկրկնվեն

Հրանտ Բագրատյանը բացառում է, որ ցուրտ ու մութ 90-ականները կկրկնվեն

ԷկոԼուր

Հունիսի 30-ի գիշերը Բաղրամյանում էին նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը:

Ցուցարարները շրջապատել էին Հրանտ Բագրատյանին՝ ուղղելով նրան իրենց հուզող հարցերը: «Մեզ վախեցնում են նրանով, որ եթե հանկարծ չբարձրացնենք, կկրկնվեն 90-ականների ցուրտ ու մութ տարիները», - պատգամավորին ասաց ցուցարարներից մեկը: «Չէ, նման բան անելը բացառվում է: Իմ կարծիքով` միանշանակ պետության մեջ էլ կան մարդիկ, որ հասկանում են՝ պետք է չեղարկել», - արձագանքեց Հրանտ Բագրատյանը:

«Ներկայիս իրավիճակում պահանջում են չեղարկում: Ի՞նչ քայլեր կարող է անել իշխանությունը բացի նրանից, ինչ-որ արդեն արել է՝ աուդիտ, պետբյուջեի հաշվին փոխհատուցում», - հարց ուղղեց լրագրողը:

«Ես կարող եմ ասել՝ պետությունը ինչ կարող է չանել, օրինակ, դադարեցնի սակագին հաստատելը», - պատասխանեց Հրանտ Բագրատյանը: Վերջինիս կարծիքով հանրության կողմից ընտրված պայքարի այս ուղին կարող է հաջողության հասնել:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացրեց 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ Հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում ընթանում է բողոքի ակցիա՝ ուղղված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը ջրցան մեքենայի միջոցով ցրեց Բաղրամյանում ընթացող նստացույցը:

Հուլիս 01, 2015 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր