Ինչի՞ վրա է EBRD-ին ծախսում փողերը Հարավային Կովկասում

Ինչի՞ վրա է EBRD-ին ծախսում փողերը Հարավային Կովկասում

ԷկոԼուր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) հաջորդ՝ 24-րդ տարեկան հանդիպումը կանցկացնի Թիֆլիսում: Ինչպե՞ս է գնահատում քաղաքացիական հասարակությունը EBRD-ի գործունեությունը Հարավային Կովկասի երկրներում տնտեսական զարգացման առումով: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում խոսեց «Green Alternative» միջազգային կազմակերպության նախագահ,  CEE Bankwatch Network միջազգային ցանցի համակարգող Մանանա Կոչլադզեն: 

-Որքանո՞վ է համապատասխանում բանկի գործունեությունը իր իսկ ստանդարտներին և ժողովրդավարության զարգացմանը:

- Ելնելով այն հանգամանքից, որ նախագծերը հաճախ առաջացնում են մեծ քանակությամբ մարդկանց վրդովմունքը, իսկ բանկը ասում է, որ ինքը կիրառում է լավագույն ստանդարտները, կարելի է ասել, որ բանկը չի տալիս այն աստիճանի երաշխիք, որը տալիս է Եվրամիության օրենսդրությունը: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա բանկը ասում է, որ ժողովրդավարությունը իրենց գործը չէ: 

-Ինչի՞ վրա են ծախսվում փողերը Հարավային Կովկասի երկրներում:

-Մեծ փողերը գնում են դեպի մեծ ենթակառուցվածքային նախագծեր, էներգետիկ նախագծեր, հանքարդյունաբերություն, նավթի և գազի սեկտոր: Բայց անգամ այն դեպքում, երբ նախագծերը բերում են առասպելական շահույթ, ինչպես նավթային նախագծերը Ադրբեջանում, շահույթը չի վերածվում սոցիալական սեփականության և չի ծառայում մարդկանց: Երբ չկա շահույթի բաշխման համակարգ, և կարիքավորները մնում են կարիքավոր, իսկ հարուստները ավելի են հարստանում, տնտեսությունը չի զարգանում, որովհետև մարդկանց մեծ մասը ներգրավված չեն տնտեսական գործունեության մեջ:

17:36 Մայիս 20, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news