Ի՞նչ է լինելու պղնձի գնի հետ

Ի՞նչ է լինելու պղնձի գնի հետ

armnewstv.am

Պղնձի համաշխարհային գինը մոտեցել է վերջին 3 տարում նվազագույն շեմին:

Պղնձի գինը մոտեցել է վերջին 3 տարում նվազագույն մակարդակին` կազմելով 6037 դոլար/տոննա: Փորձագետների կարծիքով սա կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ պղնձի արդյունահանումն ու մշակումը ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը  և  արտահանման մոտ 40%-ը: Պղնձի միջազգային գների անկման հիմնական պատճառը կապվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղելու հետ, քանի որ այդ երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Փորձագետների մի մասն էլ կարծում է, որ պղնձի գնի անկումը ժամանակավոր է: Այդ շուկայում նույնիսկ դեֆիցիտ կա, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա գնի վրա: Ավելին, գնի անկումը կկասեցնի ներդրումներն այս ոլորտում, ինչը կխորացնի դեֆիցիտը: Այնուամենանիվ, նույնիսկ լավատեսական գնահատականով 2012թ. պղնձի գնի մակարդակը` 8000 դոլար/տոննա, գուցե չվերականգնվի:

14:06 Մարտ 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news