Շահերի պաշտպանություն. ԵԱՀԿ-ն հրավիրում է հանրային քննարկման

Շահերի պաշտպանություն. ԵԱՀԿ-ն հրավիրում է հանրային քննարկման

ԷկոԼուր

Սույն թվականի մարտի 24-ին` ժամը 11:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կոնգրես հյուրանոցի Բոլլս սրահում տեղի կունենա ԵԱՀԿ-ի իրականացրած  «Հանրային շահերի պաշտպանության հարցերով հասարակական միավորումների դատարան դիմելու իրավունքը. ներպետական իրավակարգավորումները եւ միջազգային փորձը» վերլուծության ներկայացումն  ու հիմնախնդրի շուրջ հանրային քննարկումը:

«Գործող օրենսդրությունն ու դատական պրակտիկան այնպես են մշակվել, որ հանրային տարածքների և պետական ու համայնքային գույքի վաճառքի գործընթացում առկա են երկու սուբյեկտներ՝ վարչական մարմին և մասնավոր ձեռքբերող: Թեղուտի, Մաշտոցի պուրակի, Որոտանի հիդրոկասկադի և այլ գործարքները վկայում են, որ հանրությունն ամբողջությամբ մեկուսացված է հանրային գույքի կամ հանրային տարածքների օտարմանը դիմակայելու իրավական հնարավորությունից:
Հասարակական միավորումների դատարան դիմելու իրավունքը հանդիսանում է հանրային շահերի պաշտպանության իրավական գործիք, որը հնարավորություն կտա դատական կարգով վիճարկելու վարչական մարմինների հակաիրավական որոշումները, գործողություններն ու անգործությունը:…

Հանրային շահերի պաշտպանության հարցերում հասարակական միավորումների դատական մատչելիությունն, անկասկած, կարող է գործուն իրավական մեխանիզմ հանդիսանալ կառավարության հաշվետվողականության բարձրացման, որոշումների կայացմանը հանրության մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև հանրության և վարչական մարմինների միջև կոնֆլիկտային իրավիճակները մեղմելու համար: Քննարկման արդյունքներով կմշակվի ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին ուղղված պետիցիա՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Քննարկվելու է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի հակասական նախադեպային պրակտիկան»,- մասնավորապես նշված է քննարկմանը մասնակցելու հրավերում:

17:34 Մարտ 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news