Հայաստանը եւ Իտալիան կսերտացնեն համագործակցությունը բնապահպանական ոլորտում

Հայաստանը եւ Իտալիան կսերտացնեն համագործակցությունը բնապահպանական ոլորտում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քննարկվել են երկու երկրներում՝ միջավայրի պահպանության նպատակով տարվող աշխատանքներն ու էկոտուրիզմի կարևորության հարցերը:

Դեսպան Ջովաննի Ռիչուլլին հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռք առնելու Հայաստանի և Իտալիայի բնապահպանական գերատեսչությունների միջև կապերը սերտացնելու և փոխգործակցության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ:

Նախարար Արամ Հարությունյանն էլ դեսպանին հրավիրել է այցելություն կատարել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը՝ տեղում տարվող աշխատանքներին ծանոթանալու համար:

19:26 Մարտ 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news