Բնապահպանները կառավարության անդամներին հյուրասիրեցին պոչամբարի ջուր (լուսանկարներ)

Բնապահպանները կառավարության անդամներին հյուրասիրեցին պոչամբարի ջուր (լուսանկարներ)

ԷկոԼուր

Այսօր «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային համաժողովի տասնյակ մասնակիցներ ներխուժեցին կառավարության կազմակերպած »Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. Մարտահրավերները և հնարավորությունները»  խորագրով միջազգային համաժողովի  դահլիճ: Նրանք ՀՀ կառավարության անդամներին, մասնավորապես բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին  հյուրասիրեցին Հայաստանի գետերի ջուրը՝ ամբողջովին աղտոտված հանքերի պոչերով: «Պարոն նախարար, խմեք, սա մեր գետերի ջուրն է, այսօր մենք մատուցում ենք ձեզ այս ջուրը, խնդրեմ, վերցրեք և խմեք, սա այն ջուրն է, որը Հայաստանի բնակչությունը խմում է հանքերի պատճառով»,-  ասաց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը: Նախարարը հրաժարվեց խմել իրեն հյուրասիրած ջուրը: Բնապահպանները սկսեցին վանկարկել «Ամոթ-Ամոթ»: «Ամոթը ձեզ բոլորիդ»,- պատասխանեց Արամ Հարությունյանը:

«Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային համաժողովի մասնակիցների կարծիքով միջազգային համաժողովը անցկացվում է Հայաստանում հանքարդյունաբերությունը լեգիտիմացնելու համար:

Նշենք, որ «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. Մարտահրավերները և հնարավորությունները»  խորագրով միջազգային համաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ:

Մանրամասները` շուտով:



Մարտ 25, 2014 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր