Իրազեկման երթ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ (լուսանկարներ)

Իրազեկման երթ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ (լուսանկարներ)

ԷկոԼուր

Հունիսի 29-ին  «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը անցկացրեց իրազեկման երթ՝ Մաշտոցի պուրակից երթով անցնելով  Ազատության հրապարակով, Կասկադով մինչև Հանրապետության հրապարակ: 

Նախաձեռնությունը կոչ էր անում բոլոր ՀՀ քաղաքացիներին մասնակցել հուլիսի 1-ին` ժամը 10:30-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիային: Հենց այդ օրը ՀԾԿՀ-ն նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:

«Աշխատենք, տանք իրանց, ըտենց բան չի լինելու...ես էլեկտրացանցի էլեկտրիկ եմ, ոչ մի հիմնավորում չունի թանկացումը, իրանց գրպանները լցնելու գործընթաց է...հիմա չեմ կարող վճարել, ուր մնաց թանկանա»,- բողոքում էին քաղաքացիները:

Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ողջունեցին հայ երիտասարդների նախաձեռնությունը և նշեցին, որ իրենց մոտ հասարակությունը պասիվ է և համակերպվում է բոլոր թանկացումների հետ:

Նշենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, նախաձեռնությունն անցկացնելու է բողոքի ակցիա, որը մեկնարկելու է Ազատության հրապարակից:



11:12 Հունիս 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news