Ընդերքարդյունահանման ոլորտից 2014թ. պետբյուջե 70,2 միլիարդ դրամի մուտք կլինի

Ընդերքարդյունահանման ոլորտից 2014թ. պետբյուջե 70,2 միլիարդ դրամի մուտք կլինի

ԷկոԼուր

Ընդերքարդյունահանման ոլորտի կազմակերպությունների  կողմից 2014թ. ընթացքում ՀՀ պետբյուջե վճարված հարկերի (ԱԱՀ, շահութահարկ եւ եկամտային հարկ), վճարների (բնօգտագործման վճար՝ ներառյալ ռոյալթի) եւ տուրքերի ընդհանուր գումարը կկազմի 70,2 միլիարդ դրամ: Այս մասին մարտի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ վերջին տարիների արդյուքները: 2014թ-ի կանխատեսվող ցուցանիշը 4,5 %-ով ավելի կլինի 2013թ. ցուցանիշից.

  • 2011թ.-ի ընթացքում պետբյուջե վճարված հարկերը կազմել են 54,0 միլիարդ դրամ:
  • 2012թ.-ի ընթացքում պետբյուջե վճարված հարկերը կազմել են 63,1 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ 16,8%-ով ավելի:
  • 2013 թվականին` 67,2 միլիարդ դրամ՝է 2012թ-ի նկատմամբ 6,7%-ով ավելի:

14:15 Ապրիլ 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news