

ԷկոԼուր
Սեւանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում 2013թ. ապրիլի 19-ի ամսաթվով տեղադրված է որոշման նախագիծ, որի համաձայն, հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանից ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 միլիոն խմ:
Նշենք, որ 170 միլիոն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սեւանա լճի էկոհամկարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից:
Հիշեցնենք, որ 2012թ. Սեւանա լճից բաց թողնվեց 320 միլիոն խմ ջուր, ինչն առաջացրեց հասարակայնության բողոքը: ՀՀ կառավարությունը դա բացատրեց նրանով, որ ջրամբարներում բավականաչափ ջուր չկա ոռոգումն ապահովելու համար:
Մայիս 20, 2013 at 13:54
