Հայաստանի կառավարության կազմում ընդամենը երեք նոր նախարար

Հայաստանի կառավարության կազմում ընդամենը երեք նոր նախարար

ԷկոԼուր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է ՀՀ կառավարության նոր կազմը: Ինչպես եւ սպասվում էր նախարարների կազմում լուրջ փոփոխություններ չեղան: Նոր նշանակումների համաձայն` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Յուրի Վարդանյանը, ֆինանսների նախարար` Դավիթ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը: Մնացածները պահպանել են իրենց  նախարարի պաշտոնը: Տարածքային կառավարման նախարար,  փոխվարչապետն է Արմեն Գեւորգյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը` Արմեն Մովսիսյանը, Կրթության եւ գիտության նախարարը` Արմեն Աշոտյանը, Բնապահպանության նախարարը` Արամ Հարությունյանը, Մշակույթի նախարարը` Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարարը` Հրանուշ Հակոբյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը` Արտեմ Ասատրյանը, Առողջապահության նախարարը` Դերենիկ Դումանյանը, Արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանը, Քաղաքաշինության նախարարը` Սամվել Թադեւոսյանը, Գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարարը` Արմեն Երիցյանը, Տրանսպորտի եւ կապի նախարարը` Գագիկ Բեգլարյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նշանակման մասին հրամանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըստորագրել է ավելի վաղ: Հիշեցնենք, որ կառավարության նոր կազմը ձեւավորվեց 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքի հիման վրա:

Մայիս 08, 2013 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր