Բելառուսը հետաքրքրված է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած փորձով

Բելառուսը հետաքրքրված է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած փորձով

ԷկոԼուր

Բելառուսը կառուցում է իր առաջին ԱԷԿ–ը և հետաքրքրված է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած տասնամյակների հարուստ փորձով, ավելին այդ գործում ակնկալում է նաև հայ մասնագետների աջակցությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում  մայիսի 14-ին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է  Հայկական ԱԷԿ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հյուրերին ներկայացրել է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը, իսկ  ՀԱԷԿ-ի տնօրենը շրջայցի ընթացքում ներկաներին ծանոթացրել է գործող էներգաբլոկի աշխատանքի նրբություններին ու անվտանգության միջոցառումների ներդրման ընթացքին: 

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հույս էր հայտնել, որ Հայաստանը Մինսկին մասնագետներ կտրամադրի բելառուսական ԱԷԿ–ի շահագործման հարցում աջակցելու համար։ Երկու երկրները արդեն իսկ ստորագրել են հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրեր` միջուկային անվտանգության և ռադիոակտիվ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բելառուս մասնագետների համար կարող է օգտակար լինել նաև ատոմային էներգետիկայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ հայ մասնագետների համագործակցության  մեծ փորձը:

Լուսանկարը www.minenergy.am կայքի

Մայիս 18, 2013 at 12:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր