Քրեական գործ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ, թե Գյուլնազ տատի հեքիաթները

Քրեական գործ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ, թե Գյուլնազ տատի  հեքիաթները

ԷկոԼուր

«Փաստինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։Ըստ աղբյուրի` մի քանի համայնքների ղեկավարներից Սերգեյ Բագրատյանը պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացող շահառուների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք, ըստ իրավապահների եղել են կեղծ, որի արդյունքում դիզելային վառելիքն իրականում չի բաշխվել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարներն էլ հափշտակվել են։ Իր հերթին Սերգեյ Բագրատյանը հերքում է այս տեղեկատվությունը: Panorama.am կայքի հետ զրույցում նախկին մարզպետը այն անվանել է «Գյուլնազ տատի հեքիաթները»:

Մեր կողմից հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը «ԲիԷսԲի» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է մասնավորապես վայոց ձորում փոքր ՀԷԿ-երի կառուցմամբ: Ընկերության վերջին նախագիծը «Գնդեվանք» փոքր ՀԷԿ-ն է, որը բացասական ռեակցիա է առաջացրել ոչ միայն էկոլոգիական հասարակայնության շրջանում, այլեւ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի շրջանում փաստաթղթերի փաթեթը փնթի կազմելու համար:

Մայիս 07, 2013 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր