Ավանում կտրում են կանաչ ծառերը

Ավանում կտրում են կանաչ ծառերը

ԷկոԼուր

Մայիսի 14-ին` առավոտյան, Ավանում` խանութի հարեւանությամբ, կտրում էին կանաչ ծառերը: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեցին տեղի բնակիչները:  Բնակիչների ուղարկած լուսանկարներում երեւում է, թե ինչպես են կտրում ծառի կանաչած ճյուղերը, իսկ ներքեւում դրանց տեղափոխման համար սպասում է բեռնատար մեքենան: «Մի՞թե կարելի է կանաչ ծառերը կտրել: Չե՞ն հասկանում, որ կտրում են չորացած ճյուղերը, այլ ոչ կանաչները: Ի՞նչ ենք շնչելու ամռանը», - վրդովված ասում էին բնակիչները:

Մայիս 14, 2013 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր