Օմբուդսմեն. Փակ շուկայի ապօրինի շինարարության խնդիրը մնացել է չլուծված

Օմբուդսմեն. Փակ շուկայի ապօրինի շինարարության խնդիրը մնացել է չլուծված

ԷկոԼուր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահոգություն է հայտնել Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող անօրինական շինարարության առնչությամբ: “Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը”,- մասնավորապես ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն եւ ՀՀ դատախազություն` պահանջելով դադարեցնել անօրինական շինարարությունը: Բոլոր կառույցներից պատասխան է եկել այն մասին, որ այդ շինարարությունը օրինական հիմքեր չունի: Սակայն մայիսի 7-ին փակ շուկայի հարեւանությամբ ապրողները կրկին հայտնել են, որ շինարարական աշխատանքներն ակտիվացել են:

Մայիս 10, 2013 at 13:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր