Նախագահը Քաջարանում խոստացել է՝ չի իրականացվի ոչ մի ծրագիր, որը կվնասի բնությանը

Նախագահը Քաջարանում խոստացել է՝ չի իրականացվի ոչ մի ծրագիր, որը կվնասի բնությանը

Yerkirmadia.am

"Հանրապետական կուսակցությունն" իր քարոզչությունը շարունակել է Սյունիքի մարզում: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մեղրիի ու Քաջարանի բնակչության հետ` հորդորելով խորհրդարանական ընտրություններին աջակցել ՀՀԿ-ին:   

"Բարեկեցիկ երկիր կառուցելու համար հարկավոր է, որ Սյունիքի բնակիչներն իրենց ձայնը տան "Հանրապետական կուսակցությանը". այս հորդորով դիմեց Սերժ Սարգսյանը Մեղրիի բնակիչներին:

"Մեր նպատակն է ունենալ ավելի լավ հայրենիք, ու դա մեր ընդհանուր ցանկությունն է: Միասին կերտելու ենք մի երկիր, որտեղ ամեն քաղաքացի կունենա աշխատանք ու կկարողանա հոգալ իր ընտանիքի կարիքներն ու առիթ չի ունենա լքելու հայրենիքը",- ասաց նախագահը։ 

"Հանրապետականն" ունի երկրի զարգացման հստակ ռազմավարություն: Նախագահը վստահեցրեց` պատերազմ են հայտարարել կաշառակերությանն ու մենաշնորհային դիրքի չարաշահմանը:

"Արդեն ունենք հաջողություններ, ճիշտ ճանապարհի վրա ենք, ու ցանկանում եմ խնդրել ձեր օգնությունն՝ այդ ուղղությամբ հետագա հաջողություններն ապահովելու համար",- ասաց նա։ 

Մեղրի այցելությունից հետո ՀՀԿ առաջնորդը մեկնեց Քաջարան: Բնակավայրի խնդիրների մասին բնակիչներն անձամբ պատմեցին նախագահին: Այստեղ Սերժ Սարգսյանը խոստացավ. չի իրականացվի ոչ մի ծրագիր, որը կվնասի բնությանը:

"ՀՀԿ-ն գիտի մեր պետության բոլոր հատվածների խնդիրները, որոնցից մեկը` բնապահպանությունն է: Քայլերը են արվում, որպեսզի դա նույնպես կարգավորվի: Հետագայում կիրառվելու է համաշխարհային, եվրոպական փորձն ու բոլոր չափանիշները` բնության պահպանման համար",- ասաց նախագահը։

"Հանրապետականը" ոչ մի միջոց չի խնայելու Հայաստանի ծայրամասերի համայքների զարգացման համար: Սյունիքի մարզի տնտեսությունը հիմնվում է հանքաարդյունաբերություն վրա, ու կան բոլոր հեռանկարներն՝ ընդլայնելու համար արտադրական հնարավորությունները:

Սյունիքում ՀՀԿ-ի քարոզարշավը կշարունակվի նաեւ վաղը: Հանրապետության նախագահը մարզում է նաեւ աշխատանքային այցով:

Ապրիլ 17, 2012 at 18:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր