

ԷկոԼուր
Երեւանում տեղի ունեցող ծառահատումների եւ խորը էտումների մասին հերթական ահազանգն է հնչեցնում «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնության «Երևանում հաղթել են բարբարոսները. Ծառերի սպանդ Տարոն Մարգարյանի տան դիմաց, Մալաթիայում և խորը էտումներ» վերտառությամբ հատարարության մեջ գրված է. «Ըստ երևույթին մայիսի 5-ին կրկին հաղթանակ են տարել բարբարոսները, որոնք նորից լծվել են Երևանի կանաչ գոտիների ոչնչացմանը: Տարոն Մարգարյանի տան հենց դիմաց ֆինանսական տեխնիկումի այգում բարբարոսաբար սղոցվել են տասնյակ բազմամյա ծառեր: Մալաթիա Սեբաստիայում մոտ 95 ծառեր հատվել են՝ փոխարինվելով մատղաշ շիվերով:
Ամբողջ քաղաքով մեկ խորը էտումներ են արվում, ինչի արդյունքում սոսիներն ու մյուս ծառերը մեռնում են:
Քաղաքացի, դու միայնակ ես քո քաղաքում: Մայիսի 5-ին տեղի ունեցած քրեական խմբերի ակտիվ մասնակցությամբ ընտրությունների արդյունքում Երևանում իրենց գործն են անում բարբարոսները»:
Լուսանկարները` «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության
Մայիս 13, 2013 at 18:04











