Գարեգին Բաղրամյանը ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրենի հետ քննարկել է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերը

Գարեգին Բաղրամյանը ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով  տնօրենի հետ քննարկել է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերը

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ներկայացվել են բանկի 2019թ. ռազմավարության առաջնահերթությունները: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնց իրականացումը կնպաստի տնտեսության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրին և կատարվելիք ներդրումներին, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող ծրագրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ հաջող համագործակցությանը: Մատեո Փեթրոնին նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում։

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը նշել է, որ մշակվում է Հայաստանի Հանրապետության 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն, որում տեղ կգտնեն համակարգային զարգացման բոլոր ուղղությունները, և այս առումով համագործակցության նոր փուլ սկսելու հնարավորություն կստեղծվի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Փետրվար 06, 2019 at 11:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր