Շրջանառության մեջ է դրվել «ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

Շրջանառության մեջ է դրվել «ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի դրույթներն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Միջոցառումների ցանկում ներառված է 16 միջոցառում, այդ թվում «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Փորձագիտական խմբի կողմից մշակված միջոցառումները:

Այդ միջոցառումներն են.
• ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում` բնապահպանական թողքի վերահսկման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով
• «ՓՀԷԿ-երի էկոլոգիական անձնագրերի ձևը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում` բնապահպանական նորմերին և պահանջներին համահունչ ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով
• «ՀՀ կառավարության 2013թվականի մարտի 7-ի N 519 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում` ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման փուլերում բնապահպանական վերահսկողության ապահովման նպատակով
• «Գետերի ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդիկային հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում` գետերի պահպանության բարելավման նպատակով
• «ՓՀԷԿ-երի շահագործման ժամանակ բնապահպանական թողքի պահպանմանն ուղղված ավտոմատ և առցանց վերահսկման համակարգերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում` ժամանակի իրական ռեժիմում ՓՀԷԿ-երի բնապահպանական թողքի վերահսկման և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով:
• Ջրաչափական դիտակետերի բազայի արդիականացում` Հիդրոլոգիական տվյալների մատչելիության և որակի ապահովման նպատակով:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

18:36 Մայիս 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news