Հայաստանը էներգախնայողության տոկոսով առաջ է անցել Էներգետիկ համայնքի մի շարք երկրներից

Հայաստանը էներգախնայողության տոկոսով առաջ է անցել Էներգետիկ համայնքի մի շարք երկրներից

ԷկոԼուր

Հայաստանը էներգախնայողության տոկոսով առաջ է անցել Էներգետիկ համայնքի մի շարք երկրներից: Այս մասին հայտնեց Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ:

«Էներգետիկ համայնքում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ, սակայն սա չի խանգարում Հայաստանին էներգետիկ համայնքի անդամ երկրներից շատերից առաջ լինել: Այսօր համաժողովին մասնակցում են 7 երկրների ներկայացուցիչներ, որպեսզի տեսնեն, թե ինչումն է Հայաստանի գաղտնիքը: Այդ երկրները 2030թ-ին պետք է հասնեն 30 տոկոս էներգախնայողության, իսկ Հայաստանը 2020 թ-ին արդեն կունենա 37 տոկոս խնայված էներգիա, որովհետև մենք վաղուց ունենք ազգային էներգաարդյունավետության գործողությունների ծրագիր: Փաստացի նախագծերի, կոնկրետ ջանքերի արդյունքում մենք 2010-2014 թվականներին 8.6 տոկոս առաջնային էներգասպառման կրճատում ենք արձանագրել: Դրանից հետո ընդունել ենք երկրորդ էներգախնայողության գործողությունների ծրագիրը, որի թիրախն է մինչև 2020 թվականը մոտ 37-38 տոկոս էներգախնայողություն», - ասաց Աստղինե Պասոյանը:

Էներգետիկ համայնքը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Եվրամիության և նրա հարևան երկրները միասնական համաեվրոպական էներգետիկ շուկա ստեղծելու համար: Էներգետիկ համայնքի հիմնական նպատակն է տարածել ԵՄ ներքին էներգետիկ շուկայի կանոնները և սկզբունքները Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների, Սևծովյան տարածաշրջանի եւ դրանից դուրս գտնվող երկրների վրա: Այս կազմակերպության նպատակներից է բարելավել շրջակա միջավայրի վիճակը կապված տարածաշրրջանում էներգամատակարարման հետ և նպաստել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և էներգախնայողությանը:

16:48 Դեկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news