ԷկոԼուր
Հայաստանում ամեն մի քաղաքի ու գյուղի ամեն մի փոքրիկ տնակի տանիք պետք է պատված լինի արևային վահանակներով: «Սոլարոն» ընկերության այս և այլ հեռահար նպատակների մասին հայտնեց ընկերության կոմերցիոն հարցերով պատասխանատու Էմմա Ալլախվերդյանը:
«Սոլարոն»-ի գործարանում մեկ վահանակ արտադրելու համար ծախսվում է մինչև 30 րոպե ժամանակ: Իսկ այդ ընթացքում վահանանկների արտադրությունն անցնում է քառակի վերահսկողություն: Էմմա Ալլախվերդյանի խոսքով, վահանակի բոլոր բաղկացուցիչ մասերը սերտիֆիկացված ապրանքներ են՝ ներկրված արտասահմանից: Վերջինս չբացառեց, որ Հայաստանում իրենց անհրաժեշտ բաղկացուցիչ մասերի արտադրության դեպքում, դրանք ձեռք կբերեն հայկական արտադրողից:
«Պայմանագրում նշում ենք, որ 25 տարվա մեջ վահանակներն իրավունք ունեն դեգրադացվել մինչև 20 տոկոս, դրանց հզորությունը կարող է ընկնել: Սակայն ունենք կայաններ, որոնք տեղադրել ենք 3 տարի առաջ և մինչ օրս չեն դեգրադացվել», - նշեց նա:
Ճանաչողական այցը Հայաստանում արևային վահանակների արտադրությամբ զբաղվող «Սոլարոն» ընկերության գործարան կազմակերպել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունը։
Լուսանկարը՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի
Ապրիլ 29, 2019 at 18:27