Արագածոտնի մարզում արևային կայան կկառուցվի. գործադիրը արտոնություն տվեց «Շարոսոլար» ՍՊԸ-ին

Արագածոտնի մարզում արևային կայան կկառուցվի. գործադիրը արտոնություն տվեց «Շարոսոլար» ՍՊԸ-ին

ԷկոԼուր

ՀՀ Կառավարությունը հուլիսի 30-ի նիստում հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «Շարոսոլար» ՍՊԸ-ին` Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում արևային կայան կառուցելու համար: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 միլիոն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը 28 միլիոն դրամ է:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 միլիոն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1 միլիարդ 350 միլիոն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Կստեղծվի 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ըստ որոշման նախագծի` իրականացվել է 30 միլիոն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նոր կայանի էլեկտրաէներգիայի արտադրության ապրանքային արժեքը տարեկան կկազմի շուրջ 249 միլիոն դրամ: Արտադրված էլեկտրաէներգիան կգնվի ՀԷՑ-ի կողմից:

18:40 Հուլիս 30, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news